kapuit

Люди готовы аплодировать фейерверку, но не восходу солнца.

kapuit
pyuniq
чем дольше работаю в группе с разными людьми, тем больше мне нравится цитата Камю : Единственный способ объединить людей – это наслать на них чуму.

Գլինտվեյն
kapuit
pyuniq
Այսօր շատ համով բան եմ սովորել սարքել, բայց ուտելու չի այլ խմելու է:
Շատ յուրահատուկ խմիչք է, ահավոր առոմատիկ, ալկոհոլային, բայց չի արբեցնում, խմվում է մենակ լավ մարդկանց շրջապատում ձմռանը:Տաքացնում է ոչ միայն մարմինը, այլ նաև հոգին :P

Այսպիսով, սարքում ենք Գլինտվեյն:
Դրա համար մեզ պետք կգա`
  1. ԷԺԱՆ ԿԱՐՄԻՐ գինի / թե' դառը. թե քաղզր, կախված է ձեր ճաշակից/
  2. 1 լինոմ, 1 նարինջ, /1 հատ խնձոր նույնպես կարելի է ավելացել/
  3. 5 հատ մեխակ, 1 փայտիկ դարչին, / ըստ ճաշակի կարող եք ավելացնել հիլ և իմբիր/
  4. շաքար
Ուրեմն, կաթսայի մեջ լցնում ենք գինին, ավելացնում ենք համեմունքները: Ցիտրուսները երկու կես ենք անում, մի քիչ ճզմում ենք գինու մեջ, եթե խնձոր կա ապա մանր խորանարդներով կտրատում ենք մեջը: Թողնում ենք մարմանդ կրակի վրա, այնքան ժամանկ մինչև սպիտակ փռփուռը գինու վրայից չվերանա: Ավելացնում ենք մի քանի թեյի գդալ շաքար /ըստ ճաշակի, կարելի է փոխարինել մեղրով/: Թողնում ենք կրակի վրա այնքան ժամանակ, որ գինին ուզենա եռա, բայց հանկարծ չենք եռացնում: Հենց տեսնում ենք, որ արդեն ուզում է բլբլթալ, անջատում ենք, փակում ենք կափարիչով, թողնում ենք մի 10 րոպե, որ մնա: Ապա մատուցում ենք, մեծ բաժակներով տաք վիճակում, մրգերը չենք թափում, դրանք նույնպես շատ համեղ են ստացվում :


բարիություն
kapuit
pyuniq
Այս նկարները շատ եմ հավանում, որովհետև մի տեսակ անսահման հոգատարություն ու բարություն կա դրանց մեջ:
Հեղինակը ուկրաինացի` Մառիսյա Ռուդսկայա,  մի աղջիկ է, որը կարծես, թե փորձում է իր նկարներում պատկերել հենց "բարությունը", որը այդքան պակասել է մեզ շրջապատող իրականության մեջ:


Հիմա կասեք, միթե այն որ խեղճ տատիկը մի ամբողջ աշխարհ  է շալակած տանում դա բարիություն է? Կարծում եմ նկարը շատ սիմվոլիկ է  ու մեր ժամանակներում հաճախ տատիկ-պապիկները ավելի շատ ժամանակ, եռանդ ու ջանք են դնում իրենց թոռնիկներին մեծացնելու համար քան ծնողները, ու նաև հենց փոխաբերական իմաստով աշխարհ  են շալակած տանում:


Այս մեկը իրոք որ շատ բարի նկար է. մի տեսակ անհասկանալի է` ով է ում գրկել, փորձելով ամեն ինչից պաշտպանել ու վշտերը փարատել` աղջիկը աղվեսին, թե հակառակը:


Ճապոնական նկարչություն
kapuit
pyuniq
  Ճապոնական գեղանկարչությունը ճապոնական արվեստի հնագույն եւ առավել նրբաճաշակ ճյուղն է ըստ իս: Ինչպես ճապոնական արվեստի այլ ճյուղերը այն նույնպես բնութագրվում է բազմազան ժանրերով և ոճերով, որոնցում գերակշռում է բնության պատկերումը իբրև աստվածային սկզբի կրողը և մարդուն դրա հետ հաղորդակցնող մի ուժ:

  Չնայած որ ճապոնական ավանադական բնապատկերները, իրոք, որ շատ զգայական են պատկերում աշխարհը, դրանով իսկ արտահայտելով ճապոնացի մարդու բնության հանդեպ վերաբերմունքը և ընկալումը, ինձ համար առաջին տեղում են ճապոնացիների դիմանկարները: Դրանք այնքան արտահայտիչ են և այնքան նուրբ ու այնքան զուրկ մարդկային դեմքը պատկերող ամեն տեսակ ավելորդ դետալներից...

Մի տեսակ ճապոնական արվեստի գործերը նայելիս դրանք ինձ մոտ մի բանի հետ են ասոցիացվում` անսահման նրբության ու պարզության հետ:

Shinusi


Shinusi




Hashiguchi Goyo. 1920

Hashiguchi Goyo. 1922

kapuit
pyuniq
Այսօր ևս մեկ մարդ հեռացավ կյանքից... Մի մարդ ով ոչ միային իմ, այլ նաև շատ բազմաթիվ այլ մարդկանց կողքին է եղել ուրախ և տխուր պահերին, մի մարդ, ով ուրախացրել ու տխրեցրել է շատ շատերին, մի մարդ ով մենակ նրա համար, որ Վիննի Պուխ մուլտֆիլմն է նկարել պետք է ընկնի դրախտ, եթե այն գոյություն ունի:
Աստված Խիտրուկ Սավելյեվիչի հոգին լուսավորի...


***
kapuit
pyuniq
Ամենահաճելին այն է, որ հիմա գնալու եմ պառկեմ ու լսեմ մարմանդ անձրևի ձայնը, որ թակելու է լուսամուտս: Կամաց-կամաց անձրևն ուժգնանալու է, ու լսվելու է ոչ միայն պատուհանին հասցված կաթիլների հարվածները այլ նաև կաթիլների կտկտոցը` թարմայից տերևների, ծառերի տերևներից դեպի ծառի բուն , ապա դեպի քարե պատ… Ամպամած է լինելու դրա համար պատուհանիցս աստղերն ` հեռու ու մոտիկ, չեն երևալու, ու դժվար էլ լուսինը երևա: Երևի մենակ հարևանների տնակների վառված լույսերը երևան: Բայց դե կատուները, կուչ եկած պառավ տատիկի կտուրի տակ, շարունակ մլավելու են: Իսկ ես մեկ է նայելու եմ պատուհանից այն կողմ… ու տենց աչքերս փակվելու են ու բացվեն մեկ էլ վաղ առավոտյան, երբ դեռ բոլորը քնած են լինելու, թոնդ անձրևի ձայնից ու դեռ ամբողջովին չդեղնած աշնանային տերևների շրշյունից: Այդ պահին հետաքրքրությունից դուրս եմ նայելու, բայց բան չեմ տեսնելու, որտովհետև անձրևը այնքան ուժեղ է լինելու, որ լվանալու ամեն բան և պատուհանից այն կողմ բան չի երեևալու…


Բոտերոն և իր թմբլիկ կանայք
kapuit
pyuniq
Վերջին ժամանակներում արվեստը և առհասարակ մշակույթը մասսայականացվելու միտում ունի, ինչը իր հետ բերում է տեղի և անտեղի քննադատությունների շարան տարբեր արվեստի գործերի և հեղինակների նկատմամբ:
Ըստ այդմ կուզեի այդքան աղմուկ հանած Բոտերոյի մասին գրել` ցանականլով ներկայացնել նրա արվեստը և դրանով ավելի հասկանալի դարձնել այն:

Նախ Ֆերնանդո Բոտերոն ծնվել է 1932թ.-ին Կոլումբիայում: Ինչպես հաճախ է պատահում արվեստի մարդկանց հետ նա միևնույն ժամանակ հանդիսանում է և’ նկարիչ, և’ քանդակագործ: Բոտերոյի աշխատանքները Ֆիգուրատիվիզմի ոճի մեջ են, որը շատ հաճախ ոմանք անվանում են հենց “բոտերիզմ”, չնայած որ ուղղությունը շատ ավելի վաղ է առաջացել: Ֆիգուրատիվիզմը առանցքային գաղափար է նրա Բոտերոյի արվեստը հասկանալու և հետո նոր հավանելու կամ չհավանելու համար:

Ֆիգուրատիվիզմը արվեստի ուղղություն է, որի կենտրոնում գտնվում է մարդու կամ կենդանու մարմնի պատկերումը/ ժամանակի ընթացքու արտապատկերվող մարմնի նմանությունը առավել կամ պակաս պահպանելու սկզբունքով/: Դասական և ժամանակակից արվեստի դպրոցներից յուրաքանչյուրը տարբեր կերպ է ներկայացրել մարդու մարմինը` Պիկասոն կուբիստական ոճի մեջ, Մոնեն` իմպրեսիոնիստական, Ալբերտո Ջակոմետտին`սյուրրեալիստական, բայց այդ աշխատաքներից յուրաքանչյուրը ի վերջո ֆիգուրատիվ արվեստի օրինակ է հանդիսանում` կենտրոնում դնելով մարդու այս կամ այն կերպ պատկերված մարմինը: Բոտերոյի աշխատանքների մեծամասնությունը նվիրված է հենց մարդկային մարմնի ներկայացմանը:

Հաճախ նրա աշխատանքները քննադատության առաջկա են դառնում հենց այդ պատճառով` մարդու մարմինը այդքան «թմբլիկ» ֆորմաների միջոցով պատկերելու համար: «Նկարիչների միշտ տարված են կոնկրետ տիպի մարդկանց կերպարներով առանց ունենալու հստակ պատճառ դրա համար: Նման դիրքորոշումը ինքն իրենով է ձևավորվում, իսկ ավելու ուշ դու փորձում ես ռացիոնալիզացնել այն տարբեր արդարացումների միջոցով»,- պատասխանում է Բոտերոն:
Աշխատելով Փարիզում և մասնակցելով անթիվ անհամար ցուցադրությունների և ստանալով բազմաթիվ մրցանակներ, որոնցից մեկը` «Կոլումբիայի նկարիչների մրցանակն էր 1958թ., նա համաշխարհային հեղինակություն է ձեռք բերել, ինչի շնորհիվ նրա աշխատանքները այժմ գտնվում են աշխարհի անվանի թանգարաններում և անձնական հավաքածուներում:

Ստորև ներկայացված են Բոտերոյի մի շարք քանդակներ` "կանայք" սերիայից, որոնցից ամեն մեկը տեղադրված է աշխարհի ոչ այդքան էլ խուլ քաղաքներում, և որոնցից մեր "ծղող կինը" կարծում եմ լավագույններից մեկն է:



Ֆլորիդա` Գասինուսեն Թանգարան
"Պառկած կինը"




Մադրիդ, Իսպանիա
"Հայելով կինը"



Բեռլին, Գերմանիա
"Խնձորով կինը"



Երևան, Հայաստան
"Ծխող կինը"

Մի շենքի պատմություն
kapuit
pyuniq
Մի շենքի պատմություն. "Այս շենքի կառուցելիս թուրքական ապրանք չի օգտագործվել.մենք կանգնած ենք հայ զինվորի թիկունքին":

Երանի մեր պետությունում նման մարդիկ շատ լինեին, տեսնեմ ոնց մեր գործը առաջ չէր գնա...


Օնլայն ավտոդպրոց
kapuit
pyuniq
Մեքենա վարել սովորողների համար հիանալի միջոց է ստեղծվել, որի օգնությամբ հնարավոր է փորձնական ուժերդ չափել և հասկանալ ինչպիսի տեսական գիտելիքներ ունես և ինչպիսի մակարդակի վրա ես գտնվում: Խոսքը գնում է օնլայն ավտոդպրոցի մասին: Օնլայն դպրոցը հնարավորթյուն է տալիս պատասխանել թեստերի նմուշներին, տեսնել ճիշտ և սխալ պատասխանները, ինչպես նաև սխալ պատասխանների դեպքում ստանալ ճիշտ պատասխանը իր մեկնաբանությամբ:
Պետք է նկատեմ, որ շատ հարմարավետ և մատչելի է պատրաստված կայքը օգտագործողի համար` հարցերը տարբերակված եմ ըստ բաժինների, ինչը սովորողի համար լավ օգնություն է խառնաշփոթից խուսափելու ու հստակեցնելու գիտելիքները:

ах, лето-лето...
kapuit
pyuniq
***
Островки...Островки...
И на сотни осколков дробится
Море летнего дня.
Басе

***
Я поднялся на холм,
Полон грусти, - и что же:
Там шиповник в цвету!
Бусон

***
Ах, не топчи траву!
Там светлячки сияли
Вчера ночной порой.
Исса

?

Log in